ՄԻԱՑԵՔ ԲՈՂՈՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
        ՀԱՆՐԱԳԻՐ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

   2007թ. մայիսի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ նախկին արտգործնախարար, Քաղաքացիական անհնազանդության շարժման հիմնադիր Ալեքսանդր Արզումանյանին: Հետագայում շինծու մեղադրանքով առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը:
   Ակնհայտ է, որ ներկայացված մեղադրանքը մտացածին է, անմիջականորեն կապված է Արզումանյանի վերջին շրջանում ծավալած հասարակական ակտիվ գործունեության հետ եւ կրում է պատվիրված բնույթ: Պարզորոշ երեւում է նրա նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական ենթատեքստը: Նրա գործողություններում` անգամ ներկայացված մեղադրանքի սահմաններում, հանցակազմը իսպառ բացակայում է:
   Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը պետք է դիտարկել վերջին տարիների հայաստանյան զարգացումների համատեքստում: Իրար հաջորդող հաշվեհարդարներն, սպանություններն ու կրակոցները, շինծու մեղադրանքներով քաղաքական գործիչների կալանավորումները, ժողովրդի նկատմամբ ընդգծված արհամարանքը, քաղաքացու արժանապատվության ու կյանքի նկատմամբ անպատիժ ոտնձգությունները մեր իրականության անբաժանելի մասն են կազմում:
   Կամայականությունների այս շղթան այսօր շարունակում է առանց որեւէ հիմնավոր մեղադրանքի անազատության մեջ պահվող Ալեքսանդր Արզումանյանը:
   Արզումանյանի ձերբակալման ու կալանավորման կապակցությամբ արդեն իսկ հայաստանյան ու սպյուռքի տարբեր կազմակերպություններ ու գործիչներ հանդես են եկել դատապարտող հայտարարություններով:
   Միանալով նախկինում հնչած դատապարտող հայտարարություններին` մենք կոչ ենք անում շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին համախմբվել ի պաշտպանություն Արզումանյանի:
   Հայտարարում ենք, որ նա կալանավորված է իր քաղաքական գործունեության համար, ճանաչում ենք նրան որպես քաղբանտարկյալ եւ ՀՀ գործող իշխանություններից պահանջում ենք նրա անհապաղ ազատ արձակումը:

Սիրելի բարեկամ.
Սույն հանրագիրը բաց է ստորագրության համար:
Հանրագիրը առցանց (online) ստորագրելու համար այցելեք այստեղ:
Եթե ցանկանում եք անձամբ ստորագրել հանրագիրը` զանգահարեք մեզ 540385 հեռախոսահամարով եւ պայմանավորվեք գրասենյակ այցելելու մասին:

Սույն հանրագիրը ստորագրողների թվում են`
Արամ Սարգսյան
“Հանրապետություն” կուսակցության նախագահ
Արարատ Զուրաբյան
ՀՀՇ վարչության նախագահ
Բաբկեն Արարքցյան
ՀՀ ԱԺ նախկին նախագահ, “Արմատ” կենտրոնի ղեկավար
Գառնիկ Մարգարյան
“Հայրենիք եւ պատիվ” կուսակցության նախագահ
Միքայել Հայրապետյան
Պահպանողական կուսակցության նախագահ
Պետրոս Մակեյան
Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ
Ստեփան Դեմիրճյան
“ՀԺԿ” նախագահ
Վազգեն Մանուկյան
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ կուսակցության նախագահ
Րաֆֆի Հովհաննիսյան
ՙ"Ժառան•ություն" կուսակցության նախագահ
 
Աղասի Ենոքյան
քաղաքագետ
Արկադի Կարապետյան (Ագո)
ԼՂՀ ինքնապաշտպանական ջոկատների առաջին հրամանատար
Բագրատ Ասատրյան
ՀՀ ԿԲ նախկին նախագահ
Դավիթ Շահնազարյան
ՀՀ նախկին ԱԱ նախարար
Էդուարդ Սարգսյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր
Լեւոն Զուրաբյան
քաղաքագետ
Կարապետ Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ
KARO KARAPETYAN
The President of Armenian Civil Society Human Rights Association.
USA, California
Շահեն Պետրոսյան
ՀՀ ՔԱՎ նախկին պետ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Արամ Աբրահամյան
“Առավոտ” թերթի գլխ. խմբագիր
Արմինե Օհանյան
“Ժամանակ Երեւան” թերթի պատասխանատու
Շողեր Մաթեւոսյան
“Չորրորդ իշխանություն” թերթի գլխ. խմբագիր
Նիկոլ Փաշինյան
“Հայկական ժամանակ” թերթի գլխ. խմբագիր
Էդիկ Բաղդասարյան
“Հետք” օնլայն թերթի խմբագիր
Հայկազ Ղահրիյան
“Լրագիր” էլեկտրոնային թերթի խմբագիր
Մեսրոպ Մովսեսյան
Ա1+ հեռուստաընկերության տնօրեն
Սաթիկ Սեյրանյան
“168 ժամ” թերթի գլխ. խմբագիր
Վասակ Դարբինյան
“Հայք” թերթի գլխ. խմբագիր
Rudik Hovsepian
"Varaguyr" TV,
USA, Los Angeles
 
Այդին Մորիկյան
լրագրող, հրապարակախոս

Աննա Իսրաելյան
լրագրող
Արման Գալոյան
լրագրող
Բարսեղ Թումանյան
երգիչ
Գրիգոր Խաչատրյան
նկարիչ
Երվանդ Մանարյան
դերասան
Լիզա Ճաղարյան
լրագրող
Մեսրոպ Հարությունյան
Արձակագիր, Լրագրող, Երեւանի մամուլի ակումբի փորձագետ
Նորայր Այվազյան,
նկարիչ
Վահան Իշխանյան
լրագրող, գրող, հրապարակախոս
Վիոլետ Գրիգորյան
բանաստեղծուհի
Տիգրան Պասկեւիչյան
բանաստեղծ, հրապարակախոս
Տիգրան Խզմալյան
ռեժիսոր
Մարինե Պետրոսյան
գրող, հրապարակախոս
Vanuhi Vahanyan
Writer, Film-maker,
Germany
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ամալյա Կոստանյան
“Տրանսպարենսի ինտերնեշնլ- Հայաստան”
Արտակ Կիրակոսյան
իրավապաշտպան
Ավետիք Իշխանյան
իրավապաշտպան
Արթուր Սաքունց
իրավապաշտպան
Գայանե Մարկոսյան
իրավապաշտպան
Նատալյա Մարտիրոսյան
իրավապաշտպան
Լարիսա Ալավերդյան
իրավապաշտպան, ՀՀ նախկին մարդու իրավունքների պաշտպան
Վարդան Հարությունյան
իրավապաշտպան
 
Դավիթ Սեդրակյան
ակադեմիկոս
Ղուկաս Չուբարյան
Քանդակագործ, ակադեմիկոս
Ռաֆայել Ղազարյան
ակադեմիկոս
 
Alexander Gonntcharenko
Ukrain
Arturo Gutierrez
USA
Aïcha Malaoui
France
Bill & Genevieve McCormack
USA
Brigitte Lafont
Belgique
Caroline Giraud
France
Colette Sarraud
Canada
Catharine Barnett Brown
USA
Daniel Cavalotti
Italia
David Berdzenishvili
Georgia
David Paitschadse
Georgia
Eric Masault
France
Georges Hel
USA
Gérard Barbusse
Canada
Jeffrey K. Silverman
USA
John & Mariko Penda
Australia
Jules Cohen
USA
Horace Kennedy
USA
Liz Giamatti
USA
Marlies Lissack
USA
Mylène Saune
Suisse
Mr et Mme Thibault
Belgique
Pierre & Cecile Meunier
France
Rick Salvatore
USA
Vakhtang Kolbaia
Georgia
Veronique Geffen
Canada
Ygal Azran
Israel