ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ալեքսանդր Արզումանյանը (ծնվել է 1959 թ. դեկտեմբերի 24-ին) Հայաստանի առաջին դեսպանն էր ԱՄՆ-ում (1992–1993թթ.) և Միավորված ազգերի կազմակերպությունում (1992–1996թթ): Նա եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարը 1996 թ. մինչև 1998թ.` երբ հրաժարական տվեց ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Դրանից հետո նա եղել է Հայոց համազ•ային շարժման վարչության նախա•ահ (2000–2002թթ.), “Արմատ” քաղաքական հասարակական կազմակերպության վարչության անդամ, Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի hիմնադիր անդամ (հայ և թուրք ականավոր գործիչներից կազմված անկախ խումբ): 2002թ. հուլիսին Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը նախաձեռնեց հեղաշրջումային քայլ` հանձնարարելով Նյու-Յորքի Անցումային արդարադատության միջազգային կենտրոնին տալ Հայոց եղեռնի նկատմամբ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման վերաբերյալ կոնվենցիայի կիրառելիության իրավաբանական վերլուծությունը:
Արզումանյանը հանդիսանում է 2006թ. ստեղծված “Քաղաքացիական անհնազանդություն” շարժման հիմնադիրը:
Արզումանյանը սովորել է սկզբում Մոսկվայի Պ. Լումումբայի անվ. ժողովուրդների բարեկամության համալսարանում, իսկ այնուհետև` Երևանի պետական համալսարանի մաթեմաթիկայի ֆակուլտետում: Նա աշխատում էր որպես տեսաբան-մաթեմաթիկոս, երբ սկսեց մասնակցել անկախության շարժմանը 1980-ականների վերջին: Նա վարում էր Հայոց համազ•ային շարժման տեղեկատվական կենտրոնը, հրատարակում էր շարժման թերթերը և այլ սամիզդատային գրականություն` մինչև Հայաստանի անկախացումը 1991թ: